|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թեև դուք ասում եք, որ զինված ուժերի շտաբը չունի ղեկավար, ես կարող եմ ասել, որ ունի ղեկավար, որովհետև պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի վրա․ Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Երկարամյա ծառայության փորձ ունի, ենթադրում եմ՝ 40 տարվա, և զինվորական բոլոր բարձր պաշտոններում աշխատել է, տիրապետում է բանակին: Պաշտպանության նախարարն այդ հարցին ԱԺ-ում հստակ տվեց իր գնահատականը, և վստահ եմ, որ ԳՇ-ն ղեկավար կունենա: Ես ուղղակի անընդհատ փորձում եմ բանակի հետ կապված հարցերին բերել ձեզ այն դաշտ, որ նենց հարցեր չտաք, որոնք վնաս տան մեզ, նաև՝ ձեզ: Սուրեն Պապիկյանը հանդիպման և հանդիպում է, այդ թվում՝ նաև ձեր անվտանգության համար, որովհետև դուք էլ եք ՀՀ քաղաքացի»,- ասաց նա: