|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական և սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար։ «Ժողովուրդ»֊ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը։ Երբեմն գազամատակարարման դադարները տևում են նույնիսկ մեկ կամ երկու օր։ Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջատումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով։ Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։