կարևոր
2524 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-03 16:15
Հասարակություն

Ագրարային մասնագիտությունների գծով վերջին չորս տարվա ընթացքում ատենախոսություն պաշտպանել է 1 հոգի

Ագրարային մասնագիտությունների գծով վերջին չորս տարվա ընթացքում ատենախոսություն պաշտպանել է 1 հոգի

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 2015-2018 թթ. և 2020-2023 թթ. ագրարային մասնագիտությունների գծով (ագրոնոմիա, սելեկցիա գենետիկա, բույսերի պաշտպանություն, պարենամթերքի տեխնոլոգիա, անասնաբուժություն, անասնաբուծություն, գյուղատնտեսության մեքենայացում և այլն) թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների քանակը ճշտելու նպատակով: Կոմիտեից տրամադրել են հարցման պատասխանը, ըստ որի` ատենախոսությունների պաշտպանություների քանակը կազմում է՝ 2015-2018թթ.՝ Ագրոնոմիա՝ 2 դոկտորական, 37 թեկնածուական թեզ, Անասնաբուծություն՝ 3 թեկնածուական թեզ; Անասնաբուժություն՝ 3 դոկտորական, 7 թեկնածուական թեզ: 2020-2023թթ.՝ Ագրոնոմիա՝ 1 թեկնածուական թեզ: «Գենետիկա», «Պարենամթերքների տեխնոլոգիա», «Գյուղատնտեսական մեքենայացում» մասնագիտություններով գյուղատնտեսության բնագավառով պաշտպանություններ չեն եղել:

Ագրարային համալսարանի անմխիթար ընդունելությունը համալսարանի ղեկավարությունը բազմիցս կապել է համավարակի, պատերազմի, դպրոցական ցածրորակ կրթության ու շատ այլ պատճառների հետ: Իսկ թե ինչու է ագրարայինում հետբուհական կրթության վիճակը ևս անմխիթար, և վերջին 4 տարիներին պաշտպանել 1 հոգի, խոսում է ագրարային համալսարանում իրականացվող աննախադեպ բարեփոխումների, կրթության ֆանտաստիկ որակի, ինչպես նաև աշխարհի լավագույն համալսարանների շարքում ընդգրկվելու մասին: