Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Արցախի նախագահն է ստորագրել Արցախը լուծարելու որոշումը, ոչ թե ինքը:
«Տեղահանվելով ՀՀ՝ որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է ՀՀ անվտանգությունը: Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին: Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ: Առաջինը, դա սուտ թեզ է, և այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, արվել է ապահովելու անվտանգ տեղափոխումը խաղաղ բնակչության ՀՀ: Նաև ԶՈւ-ն է տեղափոխվել՝ նախարարից մինչև զինվոր, ուժային կառույցների պաշտոնայներ: Ցավոք, մենք ունեցել ենք նաև կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության: Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է: Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ: Այն պաշտոնապես չի հրապարակվել: Չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո այդ փաստաթուղթը կարելի է համարել նորմատիվ ակտ», -ասաց Սամվել Շահրամանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։