Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Financial Times գագաթաժողովում հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել. տեղեկացնում է Evrenselhaber-ը:
Գյուլը ենթադրում է, որ ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում ավելի ուժեղ կլինեն, սակայն, ըստ նրա, իշխող կուսակցությունը կշարունակի ղեկավարել:
Անդրադառնալով Թուրքիայի ներկայիս կարգավիճակին՝ Գյուլն ասել է. «Ամեն ինչ կարող է լինել այսօրվանից լավ: Դա իրականություն է»:
Գյուլը նաև շեշտել է ընտրություններից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաակտիվացման անհրաժեշտությունը: «Թուրքիայի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցումը պետք է ուժեղացվի` երկու կողմերի պատասխանատվության պայմաններում»,- ասել է նախկին նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի առջև կանգնած ամենամեծ խնդիրը ուսումն է:
Ի դեպ, գագաթաժողովի ընթացքում Գյուլը հայտնել է, որ երկրին պետք է ավելի ուժեղ խորհրդարանական համակարգ, ինչով հերթական անգամ հակասել է նախագահ Էրդողանին, ով ցանկանում է փոփոխել Սահմանադրությունն ու նախագահին օժտել գործադիր իշխանության լիազորություններով: