Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (Armenia National Disaster Risk Management Program) շրջանակներում ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:
Հանդիպման ընթցաքում քննարկվեցին «Աղետների ռիսկի կառավարման» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձան քիմիական թափոնների պահպանման և վերացման գործընթացում Համաշխարհային բանկի տեխնիկական և խորհրդատվական օժանդակության հնարավորություններին, ինչպես նաև՝ ընդգծվեց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունների արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունները:
Իր խոսքում նախարարը շեշտեց, որ այս ուղղությունների արդիականացումն ու զարգացումը անկյունաքարային նշանակություն ունի աղետների ռիսկի նվազեցման և հետևապես բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման հարցում:
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում մարզային և համայնքային մակարդակներում աղետների ռիսկի մոնիթորինգի և գնահատման թվային համակարգի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: