|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:
«Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:
Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում:
Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը:
Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում: Երեխաների մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է»,- հայտնում է ՄԻՊ գրասենյակը: