|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Yerkir.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնման գործընթացը մտնում է վճռական փուլ: Օգտվելով այն հանգամանքից, որ շաբաթ օրը համալսարանում ոչ աշխատանքային է, հոկտեմբերի 26-ին ագրարային համալսարան են այցելել ԿԳՄՍ նախարարության, ֆրանսիական համալսարանի ու շինարարական կազմակերպության ներկայացուցիչները, և պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց են իրականացրել 2-րդ մասնաշենքում: Եվ քանի որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությամբ համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Yerkir.am-ի տեղեկություններով առաջիկա օրերին Հրաչյա Զաքոյան-Վարդան Ուռուտյան զույգի գործուն մասնակցությամբ ագրարային համալսարանի ամենամեծ՝ երկրորդ մասնաշենքը կհանձնվի Հայաստանում ֆրանսիական համալսարանին: