Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ՌԴ-ն ամեն ինչ կանի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար. «ուղիղ կապի» ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա շատ նուրբ թեմա է և մենք պետք է շատ զգույշ մոտենանք դրան՝ չվնասելու համար: Ցավոք, տեղի ունեցավ բռնության նոր բռնկում: Մենք ամեն ինչ կանենք իրավիճակի կարգավորման համար, երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով, անհրաժեշտ է փոխզիջում:
«Մի քանի տարի առաջ մեզ թվում էր, որ արդեն հասել ենք այդ փոխզիջմանը՝ երկու կողմերից, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ... Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: ՌԴ-ն հետաքրքրված է ԼՂ հակամարտության լուծմամբ, քանի որ ՌԴ-ն ցանկանում է լիարժեք աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ: ՌԴ-ում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, նրանց թիվը հասնում է միլիոնների: Փառք Աստծո, ՌԴ-ում մենք այդ հարցով չունենք խնդիրներ: ՌԴ-ն իր ներդրումը կունենա, սակայն վերջնական որոշումը հայերինը և ադրբեջանցիներինն է»,- նշել է նա: