կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 12:49
Քաղաքական

Սա ոչ այլ ինչ է, քան խուժանապետություն. Ի. Սաղաթելյանը՝ Վարդենիսում տեղի ունեցողի մասին

Սա ոչ այլ ինչ է, քան խուժանապետություն. Ի. Սաղաթելյանը՝ Վարդենիսում տեղի ունեցողի մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Վարդենիսի ավագանու նիստին ուղեկցող զանգվածային բռնություններին՝ նշելով հետևյալը.
 
Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում , որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ:
 
 
Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն:
 
Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում:
 
Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում:
 

Նշենք, որ այսօր Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստի օրն է, որտեղ պետք է ընտրվի համայնքապետ։ Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միասին ունեն 14 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 մանդատ, հետևաբար ընդդիմադիրների ձայները բավարար են, որ համայնքապետը լինի ընդդիմությունից։  Իշխող թիմը, սակայն, փորձում է տապալել նիստը, որ համայնքապետ չընտրվի ձայների այդ համամասնությամբ։ ՔՊ ցուցակը գլխավորող թեկնածու, Վարդենիսի գործող համայնքապետի ԺՊ Արամ Մելքոնյանը առավոտյան վեճ հրահրեց ընդդմադիր երկու թեկնածուների հետ, որի պատճառով նիստը չկայացավ։ Իրավապահները փորձեցին բերման ենթարկել ընդդիմադիր երկու թեկնածուներին, բայց վարդենիսցիները թույլ չտվեցին նրանց հանել համայնքապետարանի շենքից և հիմա նրանք ներսում մեկուսացված են։ Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ն փորձում է դրդել, որ ձերբակալվեն ընդդիմության առնվազն երկու թեկնածուները, որպեսզի համայնքապետի ընտրությունն իշխանական ուժի օգտին լինի։ Նրանք, սակայն, վճռական են, որ, եթե ընդդիմադիր թեկնածուներին բերման ենթարկեն, ապա իրենք ամբողջ կազմով չեն մասնակցի նիստին և ընտրությունը կձախողվի։ Թեև նաև մտավախություն ունեն, որ նիստը կարող են անցկացնել առանց իրենց՝ հաշվի առնելով, որ առավոտյան գրանցամատյանում արդեն գրանցվել են։