Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը դեմ չէ միջանցքին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Այն տրամաբանությամբ, որով այդ միջանցքը ներկայացվում է Թուրքիայի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից, փաստացի նշանակում է Սյունիքի հատվածը կտրել Հայաստանից ու Հայաստանը, ի վերջո, տանել ոչնչացման։ Միջանցքի տրամաբանությունն այն է,որ Հայաստանն ուղղակի պետք է տարածքը տրամադրի մեր թշնամիներին։
Նիկոլ Փաշինյանը ոչ թե դեմ է միջանցքին, այլ ուզում է, որ այդ միջանցքը վերահսկվի Արևմուտքի, բայց իրականում թուրքական աշխարհի կողմից։ Իրանն ու Ռուսաստանը դեմ են այս տրամաբանությանը, որովհետև արևմտաթուրքական վերահսկողությունը միջանցքի նկատմամբ՝ նշանակում է այս տարածաշրջանից իրենց հեռացում»,- նկատել է մեր զրուցակիցը։
Թևանյանն ասել է, որ ԱՄՆ-ի շտապողականության հիմքում նոյեմբերի ընտրություններն են։ Ըստ նրա՝ փորձում են դեմոկրատները դիվիդենտներ շահել։
«ԱՄՆ-ն շտապում է, որովհետև նոյեմբերին ընտրություններ են սպասվում ու դեմոկրատներին անհրաժեշտ է, այսպես ասած, փոքրիկ հաղթանակ ներկայացնել աշխարհաքաղաքական առումով։ Ուկրաինայում չեն կարողանում դա ցույց տալ, Մոլդովայում նույնպես, Վրաստանը նույնպես փորձում են դարձնել մանրադրամ, այնպես, ինչպես Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում։
Այս տեղերում իրենք դեռ չեն հաջողում ու, փաստացի, համաձայնության են եկել ՀՀ իշխանության հետ։ Նրանք համաձայնել են մանրադրամ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ում դեմոկրատները նոյեմբերի ընտրություններից առաջ ցույց տան՝ իրենք ինչ-որ հաջողություններ ունեն։ Այդ հաջողություն կոչվածը պետք է լինի հակառուսական, հակաիրանական բնույթի»,- ասել է Անդրանիկ Թևանյանը։
Մեր բանախոսի կարծիքով՝ այս ամենի նպատակն է, որ Ռուսաստանին կամ ներքաշել պատերազմի մեջ, կամ վարկաբեկել։
«Բացարձակ անհիմն ու անտեղի են խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները, ոորվհետև այդպիսի խնդիր չունի Ադրբեջանը։ ԱՄՆ-ը ցանկանում է մի քանի դիվիդենտ ստանալ այստեղ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը, խոշոր դիվիդենտ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի փակումը, ռազմական բախումներ ՀՀ տարածքում, որը հնարավորւթյուն կտա Ռուսաստանին կամ ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, կամ վարկաբեկել, թե դուք Հայաստանին չեք օգնում։
Նպատակն է այս տարածաշրջանը մեծ վառոդի, բոցկլտող կրակի վերածել, որի մեջ հայտնվելու է ամբողջ տարածաշրջանը։ ԱՄՆ-ը սա չի էլ թաքցնում, փորձում են դա փաթեթավորել իբր Հայաաստանի եվրաինտեգրում անունով, բայց դա բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Այստեղ կա թուրքական շահի առաջմղում»,- եզրափակել է Անդրանիկ Թևանյանը։