կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 11:09
Քաղաքական

Իշխանական քարոզիչները նոր թափով են լծվել հակառուսական տրամադրությունների տարածմանը. Ա. Աշոտյան

Իշխանական քարոզիչները նոր թափով են լծվել հակառուսական տրամադրությունների տարածմանը. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ իշխանական քարոզիչները եւ նիկոլամետ մամուլը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելով, նոր թափով լծվել են մեր երկրում հակառուսական տրամադրությունների տարածմանը։

Քոչարյանի գործը, Լավրովի հայտարարությունը, գազի հարցը, երկաթգիծը, ատոմակայանը հորով-մորով արեցի՞ք, հիմա էլ «սաղ Պուտիննա մեղավո՞ր»։

Ռուսաստանի դեմ, Չինաստանի դեմ, Իրանի դեմ... Մեկդ Նիկոլին ասեք, իզուր է իրեն ճղում. Թրամպն իրեն մեկ է չի ընդունելու։

Հերիք է վտանգեք երկրի անվտանգությունը։

Հ.Գ. Գեոպոլիտիկ շդջադարձ չի’ լինելու»։