Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Մյուս տարի լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, մենք, հավանաբար դա ինչ-որ կերպ կնշենք: Մեր ստրատեգիական գործընկերությունը շատ հաջող կերպով զարգանում է: Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:
«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք, մինչ օրս չի հաջողվում խուսափել զոհերից: Դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման ոչինչ ի հայտ չգա, այլև, ընդհակառակը, ստեղծվեն պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար, այնպես, որ թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը: