|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն գրում է․
«ՊՆ-ն հաստատեց, Պապիկյանի շառասյան վթարի լուրը, բայց պնդեց, որ նա մեքենայում չի եղել:
Հարց է առաջանում` կիրակի օրով գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա՞, թե՞ շաշկի»:
Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվում էին ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: Սակայն ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հերքում է նշված տեղեկությունները՝ ասելով, որ կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը: