կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 15:34
Աշխարհ

Բայդենը չի իմացել, թե ինչու են փչացել Ֆրանսիայի հետ հարաբերությունները. Ջոն Քերի

Բայդենը չի իմացել, թե ինչու են փչացել Ֆրանսիայի հետ հարաբերությունները. Ջոն Քերի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ջո Բայդենը տեղյակ չէ Փարիզի հետ հարաբերությունների վատթարացման պատճառների մասին: Այս հայտարարությունն անմիջապես դարձել է ինտերնետային հիթ և Բայդենին ուղղված ծաղրուծանակի պատճառ. հայտնում է Fox News-ը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գաղափար չուներ, որ Վաշինգտոնից Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու պատճառը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև միջուկային սուզանավերի կառուցման մասին գործարքն է»,-  ֆրանսիական հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան՝ կլիմայի հարցերով խորհրդական և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:

«Նա ասաց. «Ինչպիսի՞ իրավիճակ է»: Եվ ես բացատրեցի։ Նա չգիտեր: Նա բառացիորեն չգիտեր, թե ինչ է տեղի ունեցել, - ասել է Քերին BFMTV- ին տված հարցազրույցի ավարտին:- Չեմ ուզում մանրամասնել, բավական է ասել, որ նախագահը, իմ նախագահը շատ հավատարիմ է հարաբերությունների ամրապնդմանը և մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի դա դառնա անցյալում մնացած փոքր իրադարձություն, և մենք անցնենք ավելի առաջ՝ առավել կարևոր ապագա»:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը «հարված թիկունքից» էր որակել եռակողմ գործարք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև, որի համաձայն՝ Ավստրալիան կստանա միջուկային սուզանավերի տեխնոլոգիա: Այդ գործարքը խաչ էր քաշել Ավստրալիայի և Ֆրանսիայի միջև կնքված 40 միլիարդ դոլարի գործարքի վրա՝ ֆրանսիական ոչ միջուկային սուզանավեր գնելու վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակված ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ ժամանակն է «դադարեցնել և վերաիմաստավորել  եվրոպական-ամերիկյան հարաբերությունները»։