Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձավ «Լույս» հիմնադրամի շրջանավարտների նամակին` ուղղված վարչապետ Սերժ Սարգսյանին:
«Երբ մենք սկսում էինք «Լույս» հիմնադրամը, Հայաստանի 8 քաղաքացի էր աշխարհի 20 լավագույն ԲՈւՀ-երում սովորում, հիմա ամեն տարի աշխարհի 10 լավագույն ԲՈւՀ-եր ընդունվում է 100-ից ավելի քաղաքացի: Այս պահին 570 հոգի այդ ծրագրով կարողացել է ստանալ մրցակցային կրթություն, ընդ որում` ամենաազատական պայմաններում` ո'չ պարտադրել ենք հետագա աշխատանքի վայր, ո'չ պարտադրել ենք վերադարձ կամ ոչ վերադարձ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ այդ 570 ուսանողներից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին: «Դա բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են վերապահում իրենց, այդպես լինում է: Այդ նույն 60 հոգու հետ հանդիպել եմ նաև «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, երբ նրանք դա փորձում էին արդարացնել: Այդպես էլ չհասկացա, թե իրենք ինչ էին ուզում»,- ասաց Սարգսյանը:
Նախարարի խոսքով` դա շատ տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չեն ունեցել վարչապետի հետ չհանդիպելու: «Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ միաժամանակ ընդուներ և հետները շատ մանրամասն խոսեր: Բայց նրանք, հատկապես` նրանցից ոմանք, նույնիսկ Հայաստանում չեն և որոշել են հեռվից հեռու սովորեցնել վարչապետին, թե ինչպես անի, որ երկիրն ավելի լավ կառավարի: Այնինչ իրենք, ունենալով այդ կրթությունը, իրականում այս երկրի կայացման համար որևէ բան չեն անում»,- ասաց նա: