կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-23 10:26
Հասարակություն

Լարսը բաց է միայն բեռնատարների համար, օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելող որոշումը դեռ ուժի մեջ է

Լարսը բաց է միայն բեռնատարների համար, օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելող որոշումը դեռ ուժի մեջ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։