|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները Կրեմլում Հայաստանի նախագահությամբ անցկացնում են ասոցիացիայի հոբելյանական գագաթնաժողովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից և Վլադիմիր Պուտինից բացի՝ միջոցառմանը մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ջապարովը՝ հայտնում է Риа գործակալությունը։
«Եվրասիական միությունն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին, գործարար շփումների ակտիվացմանը, համագործակցության կապերի ընդլայնմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահ Պուտինը։