|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում Է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո:
«Այժմ ամսաթիվը համաձայնեցվում Է: Այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում Է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երևույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,- Զասի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաև նշվել Է ՀԱՊԿ-ի երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն` այդ թեման պլանավորվում Է հանգամանորեն քննարկել մարտին Երևանում ռազմական տեխնիկայի եւ զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները:
«Պետք Է աշխատել ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել Է Զասը: