|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել Իրանի՝ ոչ պաշտոնական հանդիպումից հրաժարվելու կապակցությամբ և մտադիր է քննարկել 5 + 1 ձևաչափով գործընկերների հետագա գործողությունները. հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի:
Պարբերականի զրուցակիցն ասել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է վերադառնալ կառուցողական դիվանագիտության՝ պարտավորությունների փոխադարձ կատարումն ապահովելու համար»:
«Մենք կքննարկենք 5 + 1 գործընկերների հետ առաջընթացի լավագույն ճանապարհը»,- ասել է նա:
The Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան երկու բարձրաստիճան դիվանագետների, կիրակի հաղորդել է, որ Իրանը մերժել է առաջիկա շաբաթների ընթացքում միջուկային գործարքի վերաբերյալ ուղղակի բանակցություններ վարելու՝ ԵՄ-ԱՄՆ առաջարկը: Եվրահանձնաժողովը ավելի վաղ հաստատել էր, որ եվրոպական դիվանագիտությունն աշխատում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպում գումարելու ուղղությամբ: