|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երկուշաբթի` ապրիլի 4-ի լույս գիշերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել «Գրեմի» երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներին և հանդիսատեսին՝ կոչ անելով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում «ամեն կերպ». գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Ո՞րն է երաժշտության հետ ամենաուժեղ հակադրությունը: Ավերված քաղաքների ու մահացած մարդկանց լռությունը. լրացրեք լռությունը ձեր երաժշտությամբ: Դա արեք այսօր՝ մեր պատմությունը պատմելու համար: Խնդրում ենք աջակցել մեզ՝ որքան կարող եք։ Ամեն կերպ, բայց ոչ՝ լռությամբ… Ուկրաինացի երաժիշտները սմոքինգի փոխարեն զրահաբաճկոն են կրում: Նրանք հիվանդանոցներում երգում են վիրավորների համար, նույնիսկ նրանց համար, ովքեր չեն կարողանում լսել նրանց։ Բայց երաժշտությունը դեռ կթափանցի ու կհնչի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկիի ելույթը ցուցադրվել է բեմից կախված երկու հսկայական էկրաններին։
Կոչից հետո ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը և ուկրաինացի բանաստեղծ Լյուբով Յակիմչուկը կատարել են Ուկրաինային նվիրված ստեղծագործություն։
«Գրեմի»-ն աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է երաժշտության ասպարեզում: 2022 թվականին այն կշնորհվի 64-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունվարի 31-ին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել էր։