կարևոր
3253 դիտում, 2 ամիս առաջ - 2024-04-29 21:08
Հասարակություն

Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են

Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են

Կառավարությունում ավարտվել է Կիրանցի որոշ բնակիչների հանդիպումը՝ Փաշինյանի հետ։Նրանց կառավարության ելքի մոտ դիմավորել են «Կիրանց» վանկարկումներով։

Տեսախիցկները ֆիքսել են, որ Փաշինյանի հետ հանդիպումից նրանք դուրս են եկել հուզված, մեկը նաեւ արտասվել է։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը նոր ոչինչ չի ասել, ամեն ինչ արդեն որոշված է, և գործողությունները ընթանալու են ըստ նախնական որոշման:

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ հանդիպման ժամանակ արված իրենց առաջարկները հաշվի չեն առնվել: Հանդիպումն այնքան լարված մթնոլորտում է անցել, որ կիրանցիներից մեկն ասել է, որ պատրաստ է այրել տունը և լքել գյուղը: 

 Նշենք, որ Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը եւ Տավուշի մարզպետը դեռ կառավարության շենքում են: Ըստ երևույթին, հանդիպումը շարունակվում է առանց կիրանցիների: