Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ` Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան: Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաեւ վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։ Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել։