կարևոր
4840 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 18:10
Հասարակություն

Դրանց անունը կտրվի, թուրքի հետ ի՞նչ հարևանություն․ կիրանցի

96-ամյա Լենա Ղարդաշյանը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

«Իմ հողի համար եմ պայքարում, էնքան տվել ենք, արդեն տալուց ձանձրացել ենք»,-լրագրողների հետ զույցում ասաց կիրանցի տարեց բնակչուհին։ Նա խոսքով՝ թուրքի հետ հնարավոր չէ հարևանություն անել։
 
Նշենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան Տավուշի գյուղերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ բողոքի։
 

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: