Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում շարունակվւմ է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանն ասաց, որ Սուրեն Մանուկյանի մեղադրանքն առհասարակ իրականությանը չի համապաասխանում։ «Սուրեն Մանուկյանի կողմից չի կատարվել այդ արարքը, վստահ եմ, դատարանը ծանոթ է գործի նյութերում առկա ապացույցներին և արժանահավատ փաստական հիմք չկա, որ Սուրեն Մանուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։
Մանրամասն՝ տեսանյութոմ։