Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՊՆ-ն շարունակում է պրիմիտիվ գողությունների շրջանակներում թանկ ավիատոմսեր գնել։ Օրինակ, հոկտեմբերի 24-27-ի համար «Ավիատար գրուպից» Մոսկվայով դեպի Ֆրանկֆուրտ և հետադարձի տոմսը գնել է 897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։
Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել Է ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք է մասնակցեր Եվրոպական, բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։
Համեմատության համար կարող ենք նշել, որ եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ի համար, ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա մոտ 450 Եվրո կամ 240.000 դրամ, այսինքն 3-4 անգամ էժան: Իսկ նոյեմբերի 2-6-ին Մոսկվայով հետադարձով Բրյուսել էկոնոմ դասի մեկ տոմսի համար ՊՆ-ն վճարել է 423 հազար դրամ կամ 800 եվրո այն դեպքում, երբ նույն օրերի համար այսօր էլ հնարավոր է տոմս գնել կրկնակի էժան 400 եվրոյով, կա 200.000 դրամով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։