|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Թբիլիսիում խորհրդարանի մոտ հանրահավաք են անցկացնում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, տեղադրվել է բեմ, որի վրա ելույթ կունենան բանախոսները և հանդես կգան քաղաքական հայտարարություններով։ Մարդիկ կանգնած են դրոշներով և պաստառներով։ Նրանք հերթական անգամ բողոքում են քննարկվող օրենքի դեմ։ Ռուսթավելի պողոտան արգելափակված է։
Դրան զուգահեռ, խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների վերաբերյալ նախաձեռնությունը։ Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են օրինագիծը։ Թեժ բանավեճեր են ընթանում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, օրինագծի քննարկումը կարող է չավարտվել մեկ օրում, ուստի հարցը կարող է հետաձգվել հաջորդ օրը։