|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վճռաբեկ դատարանն այսօր հակադարձել է պատգամավոր Սպարտակ Մելիքյանի` հոկտեմբերի 4-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը` մեղադրելով պատգամավորին դատարանի վրա ճնշում գործադրելու համար:
«Սպարտակ Մելիքյանը, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է: Նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, այլև կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն»,- ասված է Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության մեջ:
Պատգամավորին առնչվող դատական գործը կապված է նրա հորը վթարի անչափահաս երիտասարդին ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ արձակելու հետ:
Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում Սպարտակ Մելիքյանը դատարանը համարել էր ամենաշահավետ բիզնեսը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին մեղադրել էր կոռուպցիայի մեջ: