|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատասխան քայլեր կձեռնարկի Մեծ Բրիտանիայի մեղադրանքներից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Մեծ Բրիտանիային կողմից Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկված ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, անշուշտ, ենթադրվում է պատասխան քայլերի ընդունում»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի` Բրիտանիայի մեղադրանքները «խելագար մեղադրանքներ են»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը Ռուսաստանին են մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: Երեկ Մեծ Բրիտանիան 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին որոշում է կայացրել: