կարևոր
3166 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 12:52
Քաղաքական

Կտրուկ դեմ ենք․ եղածը քանդում եք և ոչ մի լավ բան չեք առաջարկում․ Արծվիկ Մինասյան

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը առաջինից երկրորդ ընթերցմամբ՝ քննարկում էՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումներ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փասթեթը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ արդարադատության նախարարի տեղակալ Արմինե Հարությունյանին հարցեր ուղղելու կարիք չի տեսնում, որովհետև անիմաստ է, առաջին քննարկման ժամանակ և հետո նաև ԱԺ լիագումար նիստին կամ հանրային քննարկման ժամանակ հնչած հարցերին այդպես էլ լիարժեք պատասխաններ չեն տրվել։

Ընդդիմադիր պատգամավորը հաստատեց խմբակցության նախորդ դիրքորոշումը՝ կտրուկ դեմ են այս նախագծին, որովհետև ՔՊ-ն շարունակում է քանդել եղած համակարգը՝ փոխարենը ոչինչ չներդնելով։

«Խորհրդային ողջ պատմությունը սևով եք ներկայացնում։ Այդ շրջանում մենք ունեցել ենք նաև դրական բաներ և պետք է կամք ունենանք՝ ասելու դրա մասին։ Ամենաշատ տուժած ուժերից մեկը Դաշնակցությունն է եղել և բոլոր այն անձինք, որոնք որևէ ձևով կապված են եղել Դաշնակցության հետ․ Խորհրդային միության՝ բոլշևիկյան ժամանակահտվածից մինչև փլուզումը։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ատելությամբ լցվենք այն ողջ պատմական ժամանակահատվածի նկատմամբ։ Մենք ունեցել ենք հսկայական ձեռքբերումներ  նույն գիտության, տեխնիկայի, սպորտի և այլ ոլորտներում։ Մեր արժեքը, մեր մեծությունը պիտի հենց դրանում լինի, որ կարողանանք արժեվորել, կարևորել բոլոր այն ժամանակահատվածներում այն լավ արվածը, որն արժանացել է պետության կողմից ուշադրության» ,-ասաց Մինասյանը։