Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մեկնարկեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա:
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի` վարձատրությունը, որը տրվում է նրան, ապահովելու է թե' նրա սոցիալական, թե' նրա պարտականությունների լիարժեք իրականացման ֆինանսավորումը, որպեսզի նրա մոտ ի հայտ չգան կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները: Այս հենքի վրա է, որ մենք առաջարկում ենք հակակոռուպցիոն այնպիսի մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության տարբեր շերտերի, ընդդիմության ակտիվ մասնակցությունը: Մենք առաջարկում ենք պետական ծառայության այնպիսի սկզբունքներ, որոնք հիմնված են հայրենասիրության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն հասնելու է նրան, որ երկրի բնական ռեսուրսները` հողը, ջուրը, ընդերքը, մթնոլորտը, կենդանական ու բուսական աշխարհը, որպես ժողովրդի սեփականություն, ծառայեն հենց ժողովրդին ու քաղաքացուն: