Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինները, կառույցի հայաստանյան ու Սփյուռքի ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ու քաղաքացիներ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակի առիթով այցելել են Արամ Մանուկյանի հուշարձանին ու ծաղիկներ խոնարհել։
Ելույթով հանդես է եկել ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա ընդդգծել է, որ ՀՀ և Արցախի հանրապետությունները պատահականության արդյունքում չեն ստեղծվել, այլև պայքարի արդյունքում։ «Անկախության ձեռքբերումը հրաշալի է, բայց շատ կարևոր է անկախությունը պահելը, փայփայելը և ամենակարևորը՝ զգոն լինելը։ Մենք զգոն չեղանք, չտեսանք մեր միջից աճող որդը՝ թշնամական որդը, դավաճաններին, հակառակը՝ մենք նրանց փայփայեցինք, սիրաշահեցինք, առանց ըմբռնելու, առանց ընկալալելու, որ սրանք գալիս, որ մեր դարավոր երազանքը կոտորեն, փշրեն, թշնամուն հանձնեն Հայաստանի Հանրապետությունը»։
ՀՅԴ անդամ, իրանագետ, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանի համոզմամբ՝ այն ժամանակ և հիմա էլ կա այն գաղափարը մի խմբի մոտ, որ մենք անկարող ենք ու պարտավոր ենք ծնկել թուրքերի առջև, բայց կա նաև մի խումբ, որ այդպես չի մտածում ու պայքարում է՝ հավատալով, որ մենք արժանի ենք և իրավունք ունենք անկախ ապրել այս երկրագնդի վրա։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց Արամ Մանուկյանի դերը պայքարի ու պետականակերտման գործում՝ նշելով, որ այն ինչ այսօրվա իշխանականներն են անում լրիվ հակառակն է։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն էլ կիսվեց իր զգացողություններով, քանի որ Փաշինյանի որոշմամբ՝ երկու տարուց ավելի էր զրկված էր հայրենիքում լինելու հնարավորությունից, իսկ այս խորհրդանշական օրով հուզիչ էր իր համրա հայրենիքուն գտնվելը։