կարևոր
400 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 20:28
Հասարակություն Քաղաքական

Վկաները Սամվել Կարապետյանի մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել․ փաստաբան

Վկաները Սամվել Կարապետյանի մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել․ փաստաբան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հարցաքննված վկաները նրա մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

«Այս դատապրոցեսն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ մութ անկյունում սև կատու ենք փորձում գնել։ Կոնկրետ ինձ համար ո՞րն է այդ սև կատուն․ ամեն մի վկայից ուզում եմ հասկանալ, թե այդ վկայի ցուցմունքում ի՞նչն է հիմք հանդիսացել, որ հանրային մեղադրողը մեղադրական ակտը հաստատելիս գրել է, որ այս վկաների ցուցմունքներով ևս հաստատվում է Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը»,- նշել է Հակոբյանը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին։


Հիշեցնենք` 2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։

Գործարարը տնային կալանքի տակ է մինչ օրս։