Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի ժամանակ ակտիվ «պայքար էր մղում» խաղամոլության դեմ, նույնիսկ օրենքներ ընդունվեցին խաղատների ու բուքմեյքերների սահմանափակման համար։
Սակայն այսօր ունենք հանրության մեջ խաղամոլության անվերահսկելի ու աղետալի ցուցանիշներ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի ժամանակ ակտիվ «պայքար էր մղում» թմրամոլության դեմ, իշխանությունները նույնիսկ հայտարարում էին, որ կարողացել են առգրավել տոննաներով թմրանյութ ու թույլ չտալ, որ այն տարածվի մեր երկրում։
Սակայն այսօր ունենք հանրության մեջ թմրամոլության անվերահսկելի ու աղետալի ցուցանիշներ, այդ թվում՝ անչափահասների շրջանում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիմա հայտարարում է, որ ակտիվ «պայքար էր մղում» «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի դեմ, որոնցով հիմա լցված է հայկական հեռուստաեթերը։
Մինչև իշխանության գալը, ի դեպ, Ալեն Սիմոնյանն ինքն էր նկարահանվում այդպիսի ֆիլմերում։
Ենթադրում եմ, առաջիկայում Հայաստանում կունենանք քրեական տարրերի ու հանցագործության անվերահսկելի ու աղետալի աճ։
Այն, ինչի մասին խոսում են Նիկոլն ու իր մանկլավիկները, իրականանում են հակառակ արդյունքով։
Հիշո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» Նիկոլի արտահայտությունը 2019-ին։ Ճիշտ մեկ տարի հետո Արցախը հանձնվեց Ադրբեջանին։
Սրանք Հուդայի համբույրով առաջնորդվողներն են»։