կարևոր
3097 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 12:47
Հասարակություն

Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Հակարիի կամրջից առևանգված, ապա Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Հակարիի կամրջից առևանգված, ապա Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ բողոքը։ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել էր, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և, որ նա պահանջել է արդարացնել իրեն։ Վագիֆ Խաչատրյանը, նշել էր․ «Ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։ Խնդրում եմ ազատել ինձ»։