|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նրանք արժանի են. այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այսօր «Հայաստան» խմբակության պատգամավորներ Lilit Galstian-ի, Arpine Vardanyan-ի և Արմենուհի Կյուրեղյանի հետ այցելեցինք սահման՝ դիրքեր: Այնտեղ՝ թշնամուն դեմ հանդիման, մի մարդաբոյ ձյան մեջ, մեր ազգի պատիվն են պաշտպանում փորձառու սպաներն ու երիտասարդ զինվորները: Թերևս միայն նրանք կարող են բաց ճակատով Նոր Տարի նշել:
Շնորհավորում եմ մեր բոլոր զինվորների ու սպաների Նոր Տարին, մաղթում անփորձանք ու հաղթական ծառայություն: Իսկ տանը նրանց անհամբեր ու սրտատրոփ սպասողներին համբերություն ու կորով եմ մաղթում: Տղերքին քեֆով բանակ են ճամփել, թող քեֆով դիմավորեն: Տղերքն արժանի են...»,- գրել է նա: