|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք էր սկսվել «Երկիր ծիրանի» խմբակցության և ՀՀԿ խմբակցության անդամների միջև: Ծեծկռտուքը սկսվեց այն պահին, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենի կոյուղաջրերը շշերով բերել էին ավագանու նիստին և փորձում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀկ խմբակցության անդամները հրելով հեռացրեցին «Երկիր ծիրանի»-ի անդամներին դահլիճից: Ներկա պահին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Երկիր ծիրանի»-ի կողմնակիցները, ովքեր բողոքում են ՀՀԿ անդամների պահվածքի դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին քաղաքապետարանի նախասրահում, սակայն ոստիկանները խնդրեցին ազատել նախասրահը: Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին դուրս գալ և նստեցին գետնին, ինչից հետո ոստիկանները բոլորին հեռացրեցին այդտեղից: