|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդյոք աշխարհում երկրորդ նման անբարոյական ժողովուրդ գոյություն ունի՞։ Հնարավոր է, բայց քիչ հավանական։ Ի՞նչ աստիճան ստոր, անգութ և անզգացմունք պետք է լինես, որ քո հայրենակիցների ցեղասպանությունից, երկու ամիս անց, ոչ միայն տոնածառ ու փողոցներ զարդարես, այլև՝ շքեղ հրավառություն։Պատկերացնում եմ, թե իմանալով այս մասին, ինչպես են տարակուսելու այլազգիները և հրճվելու մեր թշնամիները։ Միայն չասեք, թե այդ իշխանություններն են անբարոյական։ Բա մե՞նք, որ այդ ամենը հանդուրժում ենք և հաշվեհարդար չենք տեսնում դավաճան-ճիվաղ սրիկաների հետ»։