Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերօրյա աղետալի փուլում, պատերազմական գործողությունների ռազմական բարդ ու անհորիզոն իրավիճակում՝ աշխարհասփյուռ հայության օգնությունը թե՛ զինվորին, թե՛ տուժած բնակչությանը երկար սպասեցնել չտվեց։
Այդ ազգանվեր գործին իր զգալի ներդրումն ունեցավ նաև հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՄԿԿ անդամ Գարեգին Սևունցի թոռը՝ Սերգեյ Սևունցը, որն այժմ բնակվում է Կանադայում։ Նշենք նաև, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը կրում է Գարեգին Սևունցի անունը։
Պատերազմական արհավիրքների օրերին, երբ երկիրն ուներ թե՛ նյութական և թե՛ ֆիզիկական օգնության կարիք, Սերգեյ Սևունցը առաջիններից էր, որ արձագանքեց և պատրաստակամ եղավ Հայաստանում բնակվող եղբորորդու՝ Գեղամի միջոցով գումարային աջակցություն ցուցաբերել զինվորական հոսպիտալներին։ Բացի Սերգեյ Սևունցի կողմից ուղարկված բազում գումարային փոխանցումները, իր աջակցությամբ Արցախի առաջնագծի և Հայաստանի մի շարք հոսպիտալներ են փոխանցվել նաև ներքնաշորերի և առաջին անհրաժեշտության պարագաների մեծ խմբաքանակներ մեր վիրավոր հերոսների համար։
Շնորհակալություն ենք հայտնում աշխարհասփյուռ հայությանը՝ այս ծանր և անդառնալի օրերին հայրենիքի կողքին կանգնելու և ազգի վիշտը կիսելու համար։ Արցախն ու Հայաստանը ձեզնով են ուժեղ։
Մհեր Համբարձումյան