|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները:
Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի մեջ լրիվ այլ առաջնահերթություններով են վարվում ու ով դա չի հասկանում և դրան համարժեք չի գործում, անկախ զորքերի թվից ու սպառազինության ծավալներից, հաջողելու շանս չունի:
Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա:
Վատնված գումարներ, ռեֆորմների տակ ներկայացվող անարդյունավետ ծրագրեր և ամենավտանգավորը` նպատակաուղղված քայլեր անվտանգության համակարգի ֆունդամենտի ոչնչացման ուղղությամբ»: