|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակը» գրում է․ Մենք նախօրեին գրել էինք, որ Քննչական կոմիտեն այս օրերին նշում է իր 10-ամյակը, բայց դրսից գրեթե ոչ ոք չի շնորհավորում, եւ դա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում դժգոհ են Արգիշտի Քյարամյանից, ԱԺ մեծամասնությունն էլ ուզում է օրենսդրական փոփոխությամբ Քյարամյանին հաշվետու դարձնել ԱԺ-ին: Բայց երեկ Օպերայում հանդիսավոր նշել են ՔԿ-ի 10-ամյակը, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ելույթ է ունեցել: Նա, չգիտես ինչու, այս անգամ էլ է խոսել չարաբաստիկ «զրոյական կետից»՝ ասելով. «Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ` ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ՝ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության եւ արդարադատության, օրենքի եւ օրինականության առկայության մասին»: