Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարը ելք չէ, ՄԱԿ-ը շարունակում է պնդել, որ հաստատվի զինադադար և անհապաղ ազատ արձակվեն բոլոր պատանդները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Հումանիտար հրադադարը քայլ է ճիշտ ուղղությամբ, այն հույսի խորհրդանիշ է, բայց այն չի լուծում մեր առջև ծառացած հիմնական խնդիրները: Հետևաբար, մենք պնդում ենք, որ հաստատվի հումանիտար զինադադար, որը կհանգեցնի բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատմանը և հնարավորություն կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, որտեղ էլ նրանք լինեն», - ասել է Գուտերեշը:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։