Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միակողմանի քայլերը կարող են վնաս հասցնել Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ մերձավորարեւելյան խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեիկո Մաասը:
«Միակողմանի գործողությունները չեն կարող օգնել առանց այն էլ այս բարդ վիճակում: Սակայն պետք չէ կողպել դռները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում իրադարձությւոնների զարգացումը»,-ասել է նա Բեռլինում իր պաղեստինցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Մաասը չի հստակեցրել, թե ինչ միակողմանի միջոցներ են իրեն մտահոգում: Սակայն երկուշաբթի իր գասենյակը դատապարտել է Իսրայելի՝ Արեւելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցման համար տենդերներ անցկացնելու հանրային կոչը:
Մաասը նշել է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը համաձայն է Գերմանիայի այն դիրքորոշման հետ, որ երկու պետությունների ստեղծման մասին համաձայնեցված որոշումը պետք է հիմք դառնա կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների համար:
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալաքին հայտնել է, որ Բայդենի ընտրման մեջ տեսնում է «հնարավորությունների պատուհան» եւ ցանկանում է օգտվել դրանից: