Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը դարձավ դժբախտության եւ պատերազմի սիմվոլ, մարդը՝ իր էությամբ, ձայնով, իր ամեն ինչով, սարսափ է առաջացնում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը:
Վերլուծելով Փաշինյանի եւ նրա կառավարության գործունեությունը՝ Գրիգորյանը շեշտեց՝ կա երկու տարբերակ՝ կա´մ պայմանավորված եկել է, որ այս արհավիրքը մեր երկրի գլխին սարքի, կա´մ էլ «բեխեր եւ դժբախտ ոտք ունի»։ «Երկու դեպքում էլ նա չի կարող երկրի ղեկավար լինել: Շատ տխուր վիճակ է, եւ այդպես գնում է: Ես հեռու եմ քաղաքականությունից, բայց կան բաներ, որ ակնհայտ են․ մի քանի օր է՝ լսում եմ Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Ղազարյանին, որն ասում է՝ Փաշինյանն օրենքով չի կարող մնալ: Այսինքն՝ ոչ մի օրենք չի պահպանվում մեր երկրում, եւ մենք տեսնում ենք դա»,- նշեց բանախոսը:
Այս պահին ինչ տեղի է ունենում, ըստ Գրիգորյանի, քաղաքականություն չէ, այլ հայրենիքի կորստի վտանգ. «Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մենք արդեն երկրի քանի տոկոսը կորցրել ենք, եւ Աստված չանի, եթե այսպես շարունակվի: Հասարակությունը շատ տխուր վիճակում է, մարդիկ չեն գիտակցում ճշմարտությունը, որովհետեւ ինֆորմացիան այնքան շատ է ու այնքան խառը, որ սովորական քաղաքացին չգիտի՝ ում հավատա»:
Երգչուհու խոսքով՝ այն, ինչ արվել է արցախցիների նկատմամբ, այսօր տեղի է ունենում սյունեցիների հետ: «Արդեն տարբերակում են դնում ՝սյունեցի, երեւանցի: Որովհետեւ շուտով սյունեցիների հետ է լինելու այն, ինչ եղավ արցախցիների հետ: Լարվածություն են արդեն մտցրել, որ եթե սյունեցին գա հրապարակ, պահանջի ինչ-որ բաներ, բոլորը հարձակվեն սյունեցու վրա: Նույնը կարող եմ ասել եկեղեցու հետ կապված: Ժողովուրդը պիտի հասկանա, որ այսօր չի կարելի լարվել եկեղեցու դեմ, ամբողջ աշխարհում կրոնական պատերազմ է գնում, մենք պիտի պաշտպանենք իրար»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ սխալ ինֆորմացված քաղաքացիները գնալու են ընտրեն մեկին, որը շարունակելու է մեր երկրի արհավիրքը: Ըստ նրա՝ մենք ունենք երկու տարբերակ՝ թուրքերը եւ ռուսները, բնականաբար, պիտի ընտրենք ռուսներին, որոնց հետ ունենք ընդհանուր մշակույթ, կրոն: «Եթե հանկարծ թուրքի ոտքը թույլ տան մտնի Հայաստան, ամեն անկյունում դանակներով մարդկանց վրա կհարձակվեն: Թուրքը չի փոխվում: Կորոնավիրուսից սկսած՝ ո՞նց կարելի էր հավատալ իշխանություններին․ փաստացի, մի օր մի բան են ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան: Այս ամենով հանդերձ, մարդկանց պարտադրում են ընտրել իրենց: Մշակութային ոլորտն իր բոլոր ճյուղերով կործանվեց, թաղվեց, ինչո՞ւ պիտի իրեն ընտրենք, ասեք՝ հասկանամ», -ասաց երգչուհին:
Մանրամասները դիտեք տեսանյութում։