Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում պարտվելուց հետո որոշել են նոր ռազմավարություն իրականացնել եւ նոր անձանց ներգրավել:
Ըստ այդմ, իշխանությունները գործի են դնելու իրենց ծանր հրետանին եւ նոր մարտավարությամբ շրջելու են բակից բակ: Այս անգամ նրանք կենտրոնանալու են Ստեփանավան եւ Կապան քաղաքների վրա: Ստեփանավանում աշխատանքները կորդինացնում են պատգամավոր Արփի Դավոյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ընդ որում՝ վերջինս հայտարարել է, թե ինքը կարող է աշխատանքները համակարգել նաեւ Կապան քաղաքում, քանի որ, իր խոսքով, սեր ու հարգանք է վայելում:
Այսպես նաեւ փորձ է արվում Տիգրան Ավինյանին հետ մղել եւ առանց նրա աշխատանքներ իրականացնել, քանի որ վերջինս արդեն մեկ անգամ ձախողել է Սյունիքում: Եվ այս բոլոր մարդիկ արդեն հրահանգ են ստացել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ պետք է հատկապես այս երկու քաղաքներում հաղթանակ տոնեն: Ամեն դեպքում, գործող անձինք այժմ այս երեքն են, որոնք իրենց օրերն անցկացնում են մարզերում եւ պատրաստվում նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում