կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 13:19
Հասարակություն

Կրոնական կազմակերպությունների գործոնը քաղաքական դաշտում ավելի է մեծանում

Կրոնական կազմակերպությունների գործոնը քաղաքական դաշտում ավելի է մեծանում

Կրոնական կազմակերպությունները Հայաստանում տարեցտարի ավելանում են, և դրանց գործոնը քաղաքական դաշտում ավելի է մեծանում: yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, սրանք բոլորն էլ` առավել ևս խարիզմատիկ եկեղեցիները, վտանգ են ներկայացնում իրենցից:

«Վերջին շրջանում մեկ նոր կրոնական կազմակերպություն կա` Ուղղադավան ավետարանական եկեղեցին: Ի ուրախություն մեզ, սա «մաքուր հայկական» կրոնական կառույց է դարձել, ոչ թե արտասահմանից այստեղ լցված»,-ասում է Ամարյանը:

«Ի՞նչն է մարդուն պահում որևէ կրոնական կառույցում» հարցին Ամարյանը պատասխանեց, որ երևի այն փաստը, որ իրենք կարողանում են այնտեղ խնդիրների ելք գտնել. «Կարող է այդ խնդիրը չլուծվել, բայց ելք գտնելու պատկերացում մոտներն առաջանում է»:

«Իսկ ի՞նչն է ստիպում քաղաքական գործչին հարել այս կամ այն կրոնական կազմակերպությանը» հարցին էլ Ամարյանը պատասխանեց, թե ընտրություններին` ձայները, իշխանությունը և մարդկանց կառավարելը: