Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անկախ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ռազմական ներխուժման ֆոնին՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման հրահանգներ է մշակել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Այս որոշումը ԱՄՆ-ն ընդունել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճից խուսափելու համար։
Հետախուզության աշխատակիցների ներքին հրահանգը երկու արգելք է սահմանում տեղեկատվության համապատասխան տեսակների վերաբերյալ։
Առաջին արգելքը վերաբերում է հետախուզական ցանկացած տեղեկատվության, որը կօգնի Ուկրաինային՝ հարձակվել իր սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա։ Արգելքի նպատակն է ԱՄՆ-ին հետ պահել հնարավոր հարձակումներին մասնակցությունից, որոնք «Ուկրաինան կարող է իրականացնել Ռուսաստանի ներսում»։
Կիևի և Վաշինգտոնի միջև հետախուզական համագործակցությունն այժմ ներառում է տեղեկություններ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին, որոնք Ուկրաինան ստանում է «իրական ժամանակում», արբանյակային պատկերներ և զեկույցներ՝ հավաքված ԱՄՆ-ի գաղտնի աղբյուրներից:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ը չի կարողանա մանրամասն տեղեկատվություն տրամադրել, որը կօգնի Ուկրաինային՝ վերացնել ռուսական ռազմական ղեկավարության բարձրաստիճան անդամներին, այդ թվում՝ ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Սակայն այս արգելքը չի տարածվում ռուս գեներալների վրա։
Միաժամանակ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, ԱՄՆ կառավարությունը որոշել է տեղեկատվություն չտրամադրել նաև Ուկրաինայում նրանց գտնվելու վայրի մասին։