|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուսաստանը սկսել է ստուգել երկրի զինված ուժերի մարտական պատրաստությունը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
«Զինված ուժերի ուսումնական պլանին համապատասխան, վերահսկողական ստուգումներ են սկսվել ռազմական հրամանատարության և վերահսկողության մարմիններում և զորամասերում: Զորքերը մեկնել են ուսումնավարժանքների՝ մարտավարական, մարտավարական-հատուկ և երկկողմ վարժանքներ անցկացնելու»,- ասաց նախարարը:
Ընդհանուր առմամբ, ապրիլին ռուսաստանցի զինվորականները կանցկացնեն տարբեր մասշտաբների ավելի քան 4000 վարժանք, այդ թվում՝ 812՝ երկկողմանի, 101՝ ուսումնական զորավարժարաններում և 520՝ ուսումնական հաստատությունում. գործակալությանը հայտնել են պաշտպանության նախարարությունից:
Զորավարժությունները տեղի կունենան բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմի տարածքում, ինչպես նաև Հեռավոր Հյուսիսում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում: Ստուգումը կվերաբերի զինված ուժերի բոլոր տեսակներին և ճյուղերին: