Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակորդը լարվածություն է պահում սահմանին` աշխարհին ցույց տալու համար, որ եթե բանակցային գործընթացում հաջողություն չունեցավ, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` սպառազինությունը կարևոր է, սակայն առավել կարևոր է, թե կռվողն ով է և հանուն ինչի է կռվում:
«1994թ. մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել ռազմական գործողությունները, և մեր ողջ նախապատրաստական աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը,- ասաց Սերժ Սարգսյանը և հավելեց:- Մենք պարբերաբար և ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ և կատարելագործում ենք նախկինները»:
Նախագահի խոսքով` Հայաստանը չի ցանկանում ամեն վայրկյան ցուցադրել, որ սպառազինություններ է ձեռք բերում: «Մենք կարիքը չունենք ավելորդ ցուցադրման և ցուցամոլության»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ մեր զինատեսակները կատարյալ են և առկա են պահանջվող չափով: Այս աշխատանքը շարունակվելու է, քանի որ անվտանգության խնդիրները Հայաստանի համար առաջնային են: Սերժ Սարգսյանի խոսքով` ոչինչ չենք խնայելու, որ մեր հրաշալի տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է մեր սահմանները անառիկ պահելու համար:
Նախագահը նշեց նաև, որ խաղաղությունը փխրուն է, ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց ցանկացած խախուտ խաղաղություն ու բանակցություն նախընտրելի են պատերազմից:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության կարգավորման գործում գործադրած ջանքերի համար, բայց միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է բանակցություններին: