կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-20 15:14
Քաղաքական

Ռուս խաղաղապահներն անում են ամեն բան՝ պաշտպանելու ԼՂ խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուս խաղաղապահներն անում են ամեն բան՝ պաշտպանելու ԼՂ խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Այս մասին Պուտինը խոսել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ասել է Պուտինը։

Նա տեղեկացրել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից կեսից ավելին երեխաներ են։

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ։ «Մեր խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Անում են ամեն բան՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է նա։